Կայացել է Ամերիկայի գավաթի 2016 թվի վիճակահանությունը: Տասնվեց ընտրանիները բաժանվել են չորս խմբի: Հետաքրքրական է, որ նույն խմբում են հայտնվել գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչ խաղի մասնակիցները` Արգենտինան ու Չիլին: A խմբում են ԱՄՆ-ի, Պարագվայի, Կոստա Ռիկայի, Կոլումբիայի, B-ում` Բրազիլիայի, Պերուի, Հայիթիի, Էկվադորի, C-ում` Մեքսիկայի, Վենեսուելայի, Ճամայկայի, ՈՒրուգվայի, D-ում` Արգենտինայի, Բոլիվիայի, Պանամայի ու Չիլիի ընտրանիները:
Տեղեկացնենք, որ խմբայիններից հաջորդ փուլ` քառորդ եզրափակիչ, կարող են դուրս գալ առաջին երկու հորիզոնականներում հայտնվածները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ